«ՎԻՏԵ» ախտորոշիչ ծառայությունը հինադրվել է 2018թ․ Աշտարակ քաղաքում, բժիշկ–ռադիոլոգ Աննա Պողոսյանի կողմից։
Մատուցելով որակյալ, բարձրակարգ և արժանահավատ ախտորոշիչ ծառայություններ մենք աստիճանաբար ընդլայնել ենք մեր ծառայությունների տեսակները և ընդգրկել նոր մասնագետների։
Այս ձեռքբերումների համար շնորհակալ ենք մեր մասնագետներին, աշխատակիցներին, ամբողջ «ՎԻՏԵ» թիմին և մեր սիրելի բուժառուներին մեզ վստահելու համար։
Մեզ մոտ առկա է նաև օպտիկա (VITAE OPTICS), որտեղ իրականացվում է օպտիկական ակնոցների, շրջանակների, արևային ակնոցների, լինզաների, աքսեսուարների վաճառք, ցանկացած բարդության օպտիական ապակիների պատվերների ընդունում։ Մեզ մոտ որակայալ տեսականի է, ճկուն գներ, բարձրակարգ սպասարկում։